Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Արևելք-Արևմուտք ինստիտուտ»-ի անդամների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Արևելք-Արևմուտք ինստիտուտ»-ի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը Նյու-Յորքում հանդիպում է ունեցել  «Արևելք-Արևմուտք ինստիտուտ» (East-West Institute) ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: 

«Արևելք-Արևմուտք ինստիտուտ» կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին: Ներկա փուլում կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում:  Ինստիտուտը տարբեր ոլորտներում հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսիք են կանխարգելիչ դիվանագիտությունը, տնտեսական և տարածաշրջանային անվտանգությունը, կիբերանվտանգությունը: 

Ինստիտուտի պատվավոր նախագահներ և տնօրեններ են եղել քաղաքական, գործարար, գիտական աշխարհի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, «ՊեպսիԿո» ընկերության հիմանդիրի Դոնալդ Քենդալը և շատ ուրիշներ: 

Արմեն Սարգսյանը 2008 թվականից զբաղեցնում է Ինստիտուտի փոխնախագահի պաշտոնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am