Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը կփոխհատուցի էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու վճարումները

Կառավարությունը կփոխհատուցի էլեկտրոնային առողջապահության համակարգին 
միանալու վճարումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պահուստային ֆոնդից 203,1 մլն դրամ հատկացրեց էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար այն բուժհաստատությունների վճարումները, որոնք պետական պատվերի շրջանակում անվճար եւ արտոնյալ բուժծառայություններ են տրամադրում:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ առաջարկվում է սուբսիդավորման միջոցով պետպատվեր կատարող բուժհաստատությունների վճարումների համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում հատկացնել: Մասնավորապես՝ 100-տոկոսանոց սուբսիդավորում է նախատեսված պոլիկլինիկաների, ամբուլատորիաների եւ սահմանամերձ հիվանդանոցների համար, 70-տոկոսանոց սուբսիդավորում՝ բոլոր մարզային և մայրաքաղաքային հաստատությունների համար, որոնք պետպատվեր են կատարում եւ ունեն մինչեւ 100 մլն դրամի շրջանառություն, 50-տոկոսանոց՝ մայրաքաղաքի բուժհաստատությունների համար, որոնց ամսական շրջանառությունը 100 մլն դրամից ավելի է:

«Առաջարկվում է 2017 թվականին հաստատությունների օպտիմալացման հետեւանքով խնայված 49 մլն դրամը, ինչպես նաև պետգնումների ընթացքում խնայված 153 մլն դրամը բուժհաստատություններին հատկացնել որպես սուբսիդիա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]