Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից:

«1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող շուրջ 200 հայեր սպանվել են, բռնաբարվել, խեղվել և անգամ կենդանի այրվել՝ առանց պատճառի, բացի իրենց էթնիկ պատկանելությունից: Այդ անիմաստ բռնությունը հրահրվել էր ադրբեջանական պաշտոնյաների և քաղաքացիների թշնամական, հակահայկական հռետորաբանությամբ՝ այդ անմեղ նահատակների դեմ: Երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները թաքցնելու համար: Ավելի անհանգստացնող է այն, որ այդ իրադարձությունները կազմակերպողները մինչ այժմ համարվում է ազգային հերոսներ»,- ասել է Ֆրենկ Փալոնեն:

Միաժամանակ, կոնգրեսականն ընդգծել է, որ շարունակելու է Կոնգրեսի իր գործընկերների հետ աշխատել՝ հիշատակելու Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների զոհերին և մարդկության դեմ բոլոր հանցագործությունները դատապարտելու ուղղությամբ:  

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին մեկշաբաթյա այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ են նախատեսված Կոնգրեսում՝ քննարկելու արցախա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ