Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Երևանում «IRNA»-ի և Թեհրանում «Արմենպրես»-ի ներկայացուցչությունների բացման հարցը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Երևանում «IRNA»-ի և Թեհրանում «Արմենպրես»-ի 
ներկայացուցչությունների բացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մարտի 10-ին հանդիպել է «IRNA» լրատվական գործակալության նորանշանակ տնօրեն Զիյա Հաշեմիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից, ողջունելով ՀՀ դեսպանին՝ Հաշեմին ջերմորեն վերհիշել է մի քանի տարի առաջ Երևան կատարած իր այցը՝ որպես Թեհրանի համալսարանի դասախոս: Խոսելով իրանահայ համայնքի մասին՝ նա բարձր է գնահատել համայնքի ներկայացուցիչների ունեցած դերն Իրանում:

Ընդգծելով գիտության ոլորտում Հայաստանի ունեցած բարձր մակարդակը՝ Հաշեմին կարևորել է գիտական համագործակցության զարգացումը:

Նա նաև անդրադարձել է մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությանն՝ իր պատրաստակամությունը հայտնելով «IRNA»-ի հնարավորությունները ծառայեցնել ի նպաստ Իրանում Հայաստանի մասին տեղեկատվության տարածման և իրազեկվածության մակարդակի բարձրացման:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Թումանյանն իր գոհունակությունն է հայտնել «IRNA»-ի հետ հաստատված աշխատանքային համագործակցության կապակցությամբ: ՀՀ դեսպանն անդրադարձել է 2017 թ. հոկտեմբերի 21-ին Թեհրանում ստորագրված «Արմենպրես»-ի և «IRNA»-ի միջև համագործակցության հուշագրին՝ նշելով, որ կողմերը հստակ քայլեր են ձեռնարկում դրա իրականացման համար:

Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել հետևողականորեն շարունակել երկու երկրներում փոխճանաչողության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Երևանում «IRNA»-ի և Թեհրանում «Արմենպրես»-ի ներկայացուցչությունների բացման հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]