Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ստաս Նազարյանը պատիվ է համարում Պարալիմպիկ խաղերում Հայաստանի դրոշակակիրը լինելը

Ստաս Նազարյանը պատիվ է համարում Պարալիմպիկ խաղերում Հայաստանի 
դրոշակակիրը լինելը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարալիմպիակ խաղերի բացման պաշտոնական արարողության Հայաստանի դրոշակակիր Ստաս Նազարյանի խոսքով մեծ պատասխանատվություն և պատիվ էր աշխարհին ներկայացնել Հայաստանը:

«Դրական տպավորություններ ստացա: Պատասխանատվությունը մեծ էր, քանի որ ներկայացնում էինք Հայաստանը, առավել ևս՝ ես էի դրոշակակիրը: Երազի պես մի պահ էր: Թեպետ արդեն 5-րդ անգամ եմ մասնակցում Պարալիմպիկ խաղերին, սակայն ամեն Խաղեր իրենց յուրահատկությունն ունեն»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նազարյանը:

Ստաս Նազարյանը Պարալիմպիկ խաղերին ելույթ կունենա մարտի 14-ին: Նա հանդես կգա դահուկավազքի 1 կմ սպրինտ մրցաձեւում:

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում տեղի է ունեցել ձմեռային Պարալիմիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ փակումը կլինի մարտի 18-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am