Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքների բոլոր հրդեհները

Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքների բոլոր հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 3-4-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի մոտակայքում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ, «Քոթուկներ» կոչվող չգործող ռեստորանի և Ծերանոցի միջև ընկած տարածքում` մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Ալվանք գյուղի մոտակայքում՝ մոտ 2000 քմ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am