Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց 2008թ. մարտի 1-ի ցավալի իրադարձությունների զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր ելույթում Արմեն Սարգսյանը նախ հիշեցրեց, որ 10 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը բախվեց ծանր մարտահրավերի, որի արդյունքում ունեցավ ցավալի կորուստներ:

«Ես գիտեմ, որ խորհրդարանն արդեն հարգել է մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ես էլ իմ հերթին ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել այս ողբերգական իրադարձության զոհերի հիշատակին»,- նշեց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am