Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամը խորը հիասթափություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցում Կնեսետի դիրքորոշման կապակցությամբ

«Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամը խորը հիասթափություն է հայտնել Հայոց 
ցեղասպանության հարցում Կնեսետի դիրքորոշման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամը խորը հիասթափություն է հայտնել Կնեսետի կողմից այս ամսվա սկզբին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը մերժելու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  The Jerusalem Post-ը, հիմնադրամը նամակ է հղել Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնին:

Հայտնի է, որ Էդելշտեյնը դեռևս 2015 թվականին կոչ է արել երկրի կառավարությանը փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

«Ցավոք, վերջին տարիների ընթացքում այս քվեարկությունը շարունակվում է նորից ու նորից, ինչպես մշտական ծիսակարգ: Ամենայն հարգանքով, սակայն մենք չենք կարողանում դա հասկանալ, չխոսելով անգամ այդ դիրքորոշումն արդարացնելու մասին: Իսրայելը հանդիսանում է հրեական ժողովրդի ազգային տունը, որը տուժել է աննկարագրելի Հոլոքոստի ժամանակ: Հայ ժողովուրդը հավատում է, որ աշխարհի բոլոր ազգերը, հրեական պետությունը կունենան մտավորական ազնվություն և հոգևոր առատաձեռնություն` հայ ժողովրդի սարսափելի ողբերգությունը ճանաչելու համար: Անշուշտ, իսրայելական կառավարությունը և Կնեսետն այս հնարավորությունը կորցրել են կրկին անգամ: Գոյություն չունի քաղաքական իրականություն, որը կարող է ողջամիտ արդարացում լինել դրա համար: Պարոն Էդելշտեյն, մենք գիտենք Ձեր անձնական աջակցությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Մենք գտնում ենք, որ ամբողջ աշխարհը կողջունի Կնեսետին՝ համարձակ էթնիկ դիրքորոշման համար՝ անկախ կարճաժամկետ քաղաքական նկատառումներից: Ցավում ենք, որ դա դեռ տեղի չի ունեցել»,- ասված է նամակում, որը ստորագրել են հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանը և հիմնադիր Բարուխ Տոնեմբաումը:

Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագծի Կնեսետում քննարկման էր դրվել փետրվարի 14-ին: Այն ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Օրինագծին դեմ էր քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:

Կնեսետում տեղի ունեցած քննարկման ժամանակ Լապիդը նշել էր. «Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա»:

Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին էլ ավելացրել էր, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով, և քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»:

Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

   

     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]