Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամերիկացի գիտնականները մարդու աչքի նմանակ են ստեղծել

Ամերիկացի գիտնականները մարդու աչքի նմանակ են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարվարդի համալսարանին կից ինժեներային եւ կիրառական գիտությունների դպրոցի (SEAS) գիտնականներին աջողվել Է մշակել արհեստական աչք՝ Էլեկտրոնային կառավարմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Harvard Gazette -ը:

Գյուտն իրենից ներկայացնում Է քառակուսի մետաոսպնյակ եւ արհեստական մկան՝ պոլիմերներից եւ Էլեկտրոդներից: Այդպիսի արհեստական աչքն աշխատում Է մարդու աչքի սկզբունքով. կիզակետն ուղղորդվում Է ոսպնյակի պրկման եւ սեղմման դեպքում. եւ տարբերում Է շրջակա օբյեկտները:

Արհեստական աչքը կարող Է շտկել սպեկտրի տեսույթի արատները, օրինակ՝ տարաբեկությունը: Գիտնականների խոսքով՝ նման գյուտը կարող Է կիրառվել ոչ միայն ակնաբուժության բնագավառում, այլեւ մանրադիտակներում եւ վիրտուալ իրականության ակնոցներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am