Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԵԱԶԲ-ն քննարկում Է ներքին հաշվարկները մասնակից երկրների արժույթներով կատարելու հնարավորությունը

ԵԱԶԲ-ն քննարկում Է ներքին հաշվարկները մասնակից երկրների արժույթներով կատարելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) քննարկում Է ներքին հաշվարկները զարգացման ինստիտուտի մասնակից երկրների արժույթների օգնությամբ կատարելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել Է ԵԱԶԲ-ի ղեկավար Անդրեյ Բելյանիկովը:

«Ցանկանում ենք ասել, որ ազգային արժույթների ռեժիմով աշխատելու մեծ պահանջարկ կա, բոլորը չԷ, որ ցանկանում են ստանձնել արժութային ռիսկեր, լինեն դրանք դոլարներ, թե եվրոներ: Մենք կցանկանայինք աշխատել ռուբլիներով, թենգեներով, դրամներով, սոմոնիներով, բելառուսական ռուբլիներով, դա ժամանակի պահանջն Է:

Դա լավ Է, քանի որ ստացվում Է բացառիկ իրադրություն, երբ կարելի կլիներ ռուբլու մասին խոսել որպես միակ հաշվարկային միավորի մասին, ինչը թույլ կտար խույս տալ նաեւ այն ռիսկերից, որոնք կապված Է պատժամիջոցների հետ: Ուստի մենք այժմ պատրաստվում են այն բանին, որ բանկի ներսում հաշվարկները կատարենք աշխարհի տարբեր արժույթների օգնությամբ, ցանկանում ենք ակտիվորեն համագործակցել չինական ֆինանսական ինստիտուտների հետ»,-հայտնել Է Բելյանիկովը: Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն Է, որը Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից հիմնադրվել Է 2006 թվականին:

ԵԱԶԲ կանոնադրային կապիտալը կազմում Է 7 մլրդ դոլար: Բանկի մասնակից պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am