Կամերային նվագախումբը ելույթ կունենա չինացի դաշնակահարի հետ
10:24, 13 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հանդես կգա Չինաստանից Հայաստան ժամանած դաշնակահար Հայոու Չժանի հետ: «Չժան Հայոուն նվագում է Մոցարտ» խորագրով համերգային ծրագիրը կանցկացվի փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրում կհնչեն Մոցարտի
«Piano Concerto No.12 K.414 in A Major», «Piano Concerto No.13 K.415 in C Major», «Adagio and Fugue K.546 in C Minor» և «Eine Kleine Nachtmusik in G Major» ստեղծագործությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում