Տնտեսություն

«Մեղրի» ՀԷԿ-ի գործարկման ծրագիրը առաջիկայում վերջնական տեսքի կբերվի

1 րոպեի ընթերցում

«Մեղրի» ՀԷԿ-ի գործարկման ծրագիրը առաջիկայում վերջնական տեսքի կբերվի

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրու հիդրոէլեկտրակայանի գործարկման ծրագիրը առաջիկայում վերջնական տեսքի կբերվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին՝ հավելելով, որ առաջիկայում Իրանից պատվիրակություն կայցելի Հայաստան:

«Մեղրու ՀԷԿ-ի գործարկման ուշացումը մեր կողմից չի եղել: Սրանում մեր երկու երկրների կառավարությունները մեղավոր չեն: Մեղավորը ընկերություններն են»,-նշեց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում