Արցախ

Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանի այցն արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:

Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները մեր հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում