ԱՀ Նախագահն անցկացրել է Արցախյան շարժման 30-ամյակի միջոցառումներին նվիրված խորհրդակցություն
20:33, 6 Փետրվար 2018
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակի շրջանակներում նախատեսված տոնական միջոցառումներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը նախանշված ժամկետների պահպանմամբ՝ այս ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ շահագրգիռ կառույցների ղեկավարներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում