ԱՀ Նախագահն անցկացրել է Արցախյան շարժման 30-ամյակի միջոցառումներին նվիրված խորհրդակցություն

Armenpress 20:33, 6 Փետրվար, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակի շրջանակներում նախատեսված տոնական միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  Նախագահ Սահակյանը կարեւորել է միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը նախանշված ժամկետների պահպանմամբ՝ այս ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ շահագրգիռ կառույցների ղեկավարներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am