1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սփյուռքահայ նկարիչ Միքայել Ջիհանյանի ինքնատիպ կտավները ցուցադրվեցին հայրենիքում

Սփյուռքահայ նկարիչ Միքայել Ջիհանյանի ինքնատիպ կտավները ցուցադրվեցին 
հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ նկարիչ Միքայել Ջիհանյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին տարիների ընթացքում ստեղծված 106 յուղաներկ և 177 գծանկար աշխատանքներ: Կտավներում կարելի էր տեսնել վախ, զարմանք, ուրախություն, ցասում, սեր, հաղթանակ, ատելություն և այլ հույզեր արտահայտող խճճված, բայցև պարզ պատկերներ: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվեց փետրվարի 6-ին Հայաստանի նկարիչների միությունում:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Այս նկարչի մասին առաջին անգամ օրեր առաջ լսեցի, երբ ինձ այցելեց տիկին Մոսկովյանը, հրաշալի անձնավորություն, որը սխրագործություն է կատարել` օվկիանոսից այն կողմ գտնվող հարյուրավոր կտավներ Հայաստան բերելով: Նա մեզ հնարավորություն տվեց ծանոթանալ այս յուրօրինակ ստեղծագործողին: Միքայել Ջիհանյանը, եթե չեմ սխալվում, բոլորել է 85-ամյակը և աշխատում է այնպիսի եռանդով, որը շատերիս է պակասում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նկարչի ընտանիքի բարեկամը` Դայանա Մոսկովյանը, շեշտեց, որ Միքայել Ջիհանյանը տաղանդավոր  ստեղծագործող  է` իր ուրույն մտածելակերպով:

«Նրա գործերում սյուռեալիստական շունչ կա: Տարիներ առաջ հարցրեցի, թե ինչ է նշանակում այս կամ այն կտավը, նա պատասխանեց. «Լսողություն ունե՞ս, նայիր, ուղեղ ունե՞ս, հասկացիր, սիրտ ունե՞ս, գնահատիր»: Միքայելը ցանկանում է իր կտավներում արտացոլել բարու հաղթանակը չարի նկատմամբ, ուզում  է ասել, որ ինքը հաղթել է չարին, որը բացահայտված է»,-ասաց Մոսկովյանը:

Նրա խոսքով` Ջիհանյանը մեծ հայ է, պաշտում է Հայաստանը և ցանկանում է, որ իր նկարները ծառայեն հայ ազգին այնքանով, որքանով հնարավոր է:

«Միքայելն անչափ բարի, անմիջական, մի փոքր խենթ մարդ է, որը նկարում է Կոմիտասի ստեղծագործությունների ներքո` ոգեշնչվելով նրա խորը երաժշտությամբ: Մի անգամ ասաց. «Ձեզ թվում է` Կոմիտասը խենթացե՞լ էր, ոչ, պարզապես նրան շրջապատողներն այնքան խելք չունեին Կոմիտասին հասկանալու համար»,-եզրափակեց Դայանա Մոսկովյանը:

Ցուցահանդեսը կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով:

Միքայել Ջիհանյանը (Ջիհան) ծնվել է 1934 թվականին Կահիրեում: Որոշ ժամանակ ապրել է Հայաստանում, այնուհետև երկար տարիներ ապրել Ֆրանսիայում, որտեղ մի շարք ցուցահանդեսներ է իրականացրել, արժանացել ոսկե մեդալների: Ներկայումս ապրում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում:  Մասնագիտությամբ ճարտարապետ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]