Հասարակական

Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարաններում մեկնարկել են անօդաչուների վարժանքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարաններում մեկնարկել են անօդաչուների վարժանքները

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկները «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում հատուկ տակտիկական վարժանքների շրջանակներում յուրացնում են բարդ պայմաններում պայմանական հակառակորդի կրակային դիրքերի եւ ռազմական օբյեկտների լուսանկարումն ու տեսանկարահանումը:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում: ԱԹՍ-ի անձնակազմին հարկ Է լինում գործել օրվա գիշերային ժամերին ռազմական տեխնիկայի շարասյուների կազմում շարժվելիս: ԱԹՍ-ի հաշվարկները պետք Է սովորեն կատարել օդից տեղանքի հետախուզում, հայտնաբերել պայմանական հակառակորդին, իսկ այնուհետեւ իրական ժամանակի ռեժիմով հետեւել նրա գործողություններին եւ կոորդինատները փոխանցել ռազմաբազայի կառավարման կետին:

Զորամիավորման ԱԹՍ-ի հաշվարկների մասնակցությամբ պարապմունքների առանձնահատկությունը ծովի մակարդակից ավելի քան 1,5 հազար մետր բարձրությունից անօդաչու ավիացիոն տեխնիկայի արձակման «Էքստրեմալ» ձմեռային պայմաններն են, երբ քամու պոռթկումների արագությունը հասնում Է վայրկյանում 10 մետրի: ԱԹՍ-ների կիրառմամբ գործնական պարապմունքներում ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում