Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թրամփն առաջին անգամ Կոնգրեսի առջեւ ելույթ կունենա «Երկրի դրության մասին» ուղերձով

Թրամփն առաջին անգամ Կոնգրեսի առջեւ ելույթ կունենա «Երկրի դրության մասին» ուղերձով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 30-ի երեկոյան Միացյալ Նահանգների Կոնգրեսի առջեւ ելույթ կունենա «Երկրի դրության մասին» իր առաջին ուղերձով: Ինչպես սպասվում Է, Թրամփը կարծարծի տնտեսության, ներգաղթի, ենթակառուցվածքի, անվտանգության եւ առեւտրի հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավանդույթի համաձայն՝ նախագահի «Երկրի դրության մասին» ուղերձը համարվում Է տարվա ընթացքում Միացյալ Նահանգների նախագահի գլխավոր ճառը: Այնտեղ պետության ղեկավարն օրենսդիրների առջեւ հաշիվ Է տալիս կատարած աշխատանքի մասին եւ նշում հաջորդ տարվա գերակայությունները:

Ըստ արարողակարգի Կապիտոլիումի բլրին նիստերի գլխավոր դահլիճում Է հավաքվում ԱՄՆ-ի ամբողջ քաղաքական ընտրախավը՝ փոխնախագահը, սենատորները, Ներկայացուցուցիչների պալատի անդամները եւ այլք: Բացառություն Է արվում նախարարներից մեկի համար, որը պետք Է ապահովի իշխանության հաջորդայնությունն ինչ-որ «աղետալի գրոհի» դեպքում. նա սովորաբար ճառին հետեւում Է «անվտանգ տեղից», որի մասին չի հաղորդվում:

Ճառի սկիզբը, որը հեռարձակում են ԱՄՆ-ի՝ նորությունների բոլոր առաջատար հեռուստաալիքները, պլանավորված Է տեղական ժամանակով 21:00-ին (Երեւանի ժամանակով հունվարի 31-ի 06:00-ին):

Ելույթից անմիջապես հետո ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները (այս դեպքում դեմոկրատները) ելույթ են ունենում սեփական ուղերձով՝ ի պատասխան նախագահի ճառի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am