Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Էմանուել Մակրոն, Գարո Փայլան. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքը կլինի ներկայացուցչական

 Էմանուել Մակրոն, Գարո Փայլան. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների 
ամենամյա ընթրիքը կլինի ներկայացուցչական

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին ակնկալվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, սպասում են Ֆրանսիայի նախագահի դիրքորոշման հստակեցում:

«Շատ կարևոր ձեռբերում է, որ հերթական անգամ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին ապահովվում է մասնակցություն Ֆրանսիայի նախագահի մակարդակով: Միջոցառմանը մենք ներկայացնելու ենք հայկական հարցերը, սպասում ենք Ֆրանսիայի նախագահի հստակեցումները հայկական հարցերի հետ կապված: Մինչև հիմա դրական ազդակներ են եկել, նշվել է, որ Ֆրանսիայի նախագահը սիրով է վերաբերում հայ ժողովրդին, հայերին, սակայն մենք դեռ շատ տեղեկություններ չունենք հայկական հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Ուզում ենք հասկանալ, թե ինչ ճանապարհով ենք առաջ շարժվելու»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Ամենամյա ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 30-ին:

Ավանդական դարձած ընթրիքին կմասնակցեն Ֆրանսիայի նախագահը, Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Լիոնի քաղաքապետ Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանը, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, հոգևոր հայրեր և այլք:

«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է ընտրվել մայիսին կայացած ընտրությունների արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]