Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները ՀՕՊ-ի պայմանական օբյեկտներ են ոչնչացրել
2 րոպեի ընթերցում

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, թռիչքային առաջադրանքներ կատարելիս օդաչուները յուրացրել են լեռնային տեղանքում օդերեւութաբանական բարդ պայմաններում տարբեր բարձրությունների վրա նավավարման պարզ ու բարդ տարրերը:
Առանձին եւ մարտական զույգերի կազմում ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը փորձարկել են պայմանական հակառակորդի ՀՕՊ-ի համակարգի հաղթահարման, ավիացիոն հրթիռների Էլեկտրոնային կիրառմամբ առավել կարեւոր ցամաքային թիրախների խոցման գործողություններ:
Վարժական թռիչքներն իրականացվում են հարյուրից ավելի զինծառայողների ներգրավմամբ, որոնք ներկայացնում են թռիչքային, տեխնիկական անձնակազմերը եւ ցամաքային ապահովման ծառայությունները: Գործի Է դրված շուրջ 20 ինքնաթիռ: Ընթացիկ տարում ՄիԳ-29-երի օդաչուները հազարից ավելի ուսումնական եւ ուսումնամարտական թռիչքներ կկատարեն տակտիկական վարժանքների եւ ԱՊՀ-ի երկրների ՀՕՊ-ի միասնական համակարգում մարտական հեղթապահության ընթացքում: