Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բաբուխանյանի հավաստմամբ՝ գնաճը Հայաստանում անհամեմատ ցածր է հետխորհրդային այլ երկրների համեմատ

Բաբուխանյանի հավաստմամբ՝ գնաճը Հայաստանում անհամեմատ ցածր է հետխորհրդային այլ երկրների համեմատ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնաճը Հայաստանում հետխորհրդային այլ երկրների համեմատ բավականին ցածր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը գնաճի մեղմելու իր տարբերակները ներկայացրեց  ՍԻՄ կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Գնաճն իսկապես անհանգստացնող է, սակայն գնաճն ուղեկցում է ցանկացած տնտեսական զարգացմանը: Այն շատ մտահոգող չէր լինի, եթե հասարակությունում լիներ ավելի ցածր աղքատության և գործազրկության մակարդակ: Սակայն հարևան և հետխորհրդային երկրների համեմատ Հայաստանի գնաճն ամենացածրն է: Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի համեմատ գնաճը մեզ մոտ անհամեմատ ավելի ցածր է»,-ասաց Հայկ Բաբուխանյանը:

Բաբուխանյանը տնտեսական քաղաքականությունում փոփոխությունների անհրաժեշտություն  է տեսնում: Անհրաժեշտ է կիրառել պլանային տնտեսության մոտեցումներ: Մասնավորապես, պետք է ունենալ արդյունաբերականացման պլան: «Հակառակ դեպքում տնտեսությունը չի հասնի հզոր մակարդակի՝ խնդրին լուծում տալու համար: Այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրներին ևս պետք է ուշադրություն դարձնենք»-ասաց նա:

Բաբուխանյանի կարծիքով՝ պետք է նաև կարողանալ ԵԱՏՄ-ի մեր հնարավորություններն էլ ավելի զարգացնել: ԵԱՏՄ-ն ընդունում է աշխատանքի բաժանման սկզբունքը: Այդ սկզբունքից անհրաժեշտ է օգտվել, վերցնել մեզ համապատասխան սեկտորները և անցնել սեկտորային բաժանման տարբերակին: «Պետական ապարատի և տեղական ինքնակառավարման ապարատի արդյունավետության բարձրացումը ևս անհրաժեշտություն են»,-եզրափակեց Բաբուխանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am