Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արմեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումների և այցերի մասին «Արմենպրես»-ի արխիվը բացառիկ լուսանկարներ ունի

Արմեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումների և այցերի մասին «Արմենպրես»-ի 
արխիվը բացառիկ լուսանկարներ ունի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի լուսանկարչական արխիվը ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումների և աշխատանքային այցերի մասին բացառիկ լուսանկարներ ունի:

 

Ի դեպ, որպես ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանն այցելել է նաև «Արմենպրես» լրատվական գործակալություն:

«Արմենպրես»-ի արխիվի լուսանկարների շարքին կարող եք ծանոթանալ «Արմենպրես.Պատմություն» նախագծի կայքէջում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հայտարարեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ թեկնածուի անունը՝ ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյան, նրան ընդունելով Նախագահական նստավայրում: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն: Արմեն Սարգսյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am