Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Կյանքն ու կռիվ»-ի գլխավոր դերակատարը ֆիլմի հաջողությունը կապում է բարձր պրոֆեսիոնալիզմով արված աշխատանքի հետ

«Կյանքն ու կռիվ»-ի գլխավոր դերակատարը ֆիլմի հաջողությունը կապում է բարձր 
պրոֆեսիոնալիզմով արված աշխատանքի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հերոսներին ու ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված, պետական մրցանակի արժանացած «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանն իրենց հաջողությունը կապում է անկեղծորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով արված աշխատանքի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ Նախագահի նստավայրում կայացած պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում Տիգրանին մարմնավորած երիտասարդ դերասանն ասաց,  որ առջևում ավելի հետաքրքիր աշխատանքներն են սպասվում թե թատրոնում, և թե կինոյում: Հարցին, թե ինչու հանդիսատեսն այդքան սիրեց իրեն, Սամվել Թադևոսյանը պատասխանեց. «Երևի գեղեցիկ եմ, հետաքրքիր եմ, երևի այսպիսի դեմքերի պակաս կա։ Ամեն դեպքում անկեղծ եմ»։

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը, ողջ նկարահանող խմբի անունից շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, նշեց, որ ֆիլմում ներկայացվածը պարզապես պատմություն չէ: «Սա յուրաքանչյուր հայի` սկսած ՀՀ նախագահից` վերջացրած հեռավոր սփյուռքում ապրող հայից, յուրաքանչյուրիս կյանքն ու կռիվն է: Այս կյանքի ու կռվի գնահատականներից մեկն էլ այն է, որ մի հայ, խոսքս ռեժիսոր և սցենարի հեղինակ Մհեր Մկրտչյանի մասին է, ով կյանքի բերումով ապրում էր Հայաստանից դուրս, վերադարձավ հայրենիք, ստեղծեց ընտանիք, ծնվեց երեխա, ով ՀՀ մի նոր քաղաքացի է: Հենց դա էլ գնահատականն է այս գործին»,-ասաց Կարեն Ղազարյանը:

Կինոարվեստի ոլորտում 2017 թվականի պետական մրցանակի են արժանացել «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի ստեղծագործական թիմի մի խումբ անդամներ` ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, օպերատոր Վահագն Հակոբյանը, դերասան Սամվել Թադևոսյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Ղազարյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am