1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիան վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Տալինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, որի համաձայն  Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը»,- ասաց Բալայանը:

Էստոնիան այսպիսով դարձավ Եվրոպական Միության անդամ երկրներից առաջինը, որը իր համաձայնությունը տվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրին:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]