Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել մարզական լրագրողների ֆեդերացիայի լավագույն տասնյակում

Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել մարզական լրագրողների ֆեդերացիայի 
լավագույն տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական լրագրողների Հայաստանի ֆեդերացիան ներկայացրել է իր 2017 թվականի լավագույն տասնյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի ևս լավագույն տասնյակում ընդգրկված չէ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Նախորդ տարիներին ևս Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել լավագույն տասնյակում: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ պատճառն այն է, որ հայ կիսապաշտպանը ներկայացնում է այլ երկրի ֆուտբոլային ակումբ:

Մարզական լրագրողների ֆեդերացիայի տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1 .Արթուր Ալեքսանյան հ/հ ըմբշամարտ (200 միավոր)

2 .Մաքսիմ Մանուկյան հ/հ ըմբշամարտ,աշխարհի չեմպիոն (188)

3 .Լևոն Արոնյան շախմատ, աշխարհի գավաթակիր,որի շնորհիվ դարձել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ: Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա արժանացել է ոսկե մեդալի (168)

4 .Սիմոն Մարտիրոսյան ծանրամարտ,Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն,Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն (145)

5 . Հովհաննես Բաչկով բռնցքամարտ,Եվրոպայի չեմպիոն ,աշխարհի բրոնզե մեդալակիր (108)

6 . Գոռ Մինասյան ծանրամարտ,համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն,Եվրոպայի արծաթե մեդալակիր,Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն (99)

7. Տիգրան Կիրակոսյան սամբո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (90)

8. Սերգեյ Միքայելյան դահուկային սպորտ,համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և նվաճել է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: ՀՀ դահուկային սպորտի պատմությունում սա առաջին և առայժմ միակ խոշոր նվաճումն է միջազգային պաշտոնական մրցումներում (61)

9. Արթուր Թովմասյան սպորտային մարմնամարզություն,օղակների վրա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի հաղթող (44)

10.Անդրանիկ Կարապետյան ծանրամարտ,համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն,Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն (42):

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը անցկացնում է առանձին 2017 թվականնի «Տարվա լավագույն մարզիկի» կոչման համար պայքարող մարզիկների քվեարկություն, որին մասնակցում է նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am