Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին

Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանում ավանդաբար անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը լայն հասարակությանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին պարբերաբար իրազեկելու տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն և շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը խնդրել է իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին նրա պաշտոնավարման ժամկետի երկարաձգման առթիվ:

Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները՝ 2011 թվականին, երբ Ռոուզ Գոթեմյոլերը ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր և դրանից հետո՝ ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից բացի հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է նաև Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում կառավարման նոր համակարգի անցնելու կապակցությամբ իրականացվող գործընթացներով:
Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այն վճռական ու հետևողական աջակցության համար, որ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ՝ իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման մասին՝ նշելով, որ հաջողությամբ իրականացվել է չորս ծրագիր, և արդեն հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. հինգերորդ ծրագիրը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am