1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը միջազգային մրցույթի հաղթողների թվում է

Երևանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը միջազգային մրցույթի հաղթողների թվում է

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատոր ImpactAim-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարվել են հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողները: Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգը ճանաչվել է որպես հանրօգուտ ուղղվածության նախագծերի աջակցման միջազգային մրցույթի հաղթողներից մեկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրօգուտ ուղղվածություն ունեցող նախագծերի աջակցման մրցույթի առաջին փուլին մասնակցելու նպատակով ստացվել էր 96 հայտ՝ 25 երկրներից, որոնցից ընտրվել էին 7 ընկերություններ, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն: Հարկ է նշել, որ կենտրոնի կողմից մրցույթին ներկայացված և հաղթողների ցանկում հայտնված «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ արդեն իսկ լուրջ բարեփոխումներ են իրականցվել այս ոլորտում, ինչն էլ գնահատվել է կազմակերպիչների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]