Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին

Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում կան մի շարք չլուծված հարցեր էներգետիկայի և մաքսային ոլորտներում, սակայն կա դրանք լուծելու գործողությունների պլան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամենամյա ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եվրասիական տնտեսական միությունը մեր բոլորի համատեղ ձեռքբերումն է: Քննադատները միշտ շատ են, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, սակայն թվերը ցույց են տալիս, որ որոշումները ճիշտ են եղել և մենք առաջ ենք շարժվում մեզ անհրաժեշտ բոլոր ուղղություններով: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ավելանում է ներքին առևտրաշրջանառությունը, ներքին արտահանումը, այս ամենը երևում է թվերով: Նույնիսկ այն երկրները, որոնք նոր են միացել մեզ, դրական արդյունք ունեն»,- ասել է ՌԴ նախագահը: 

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ առայժմ կան չլուծված հարցեր՝ կապված էներգակիրների և էլեկտրաէներգիայի հետ: «Սակայն մենք ունենք գործողությունների պլան, թե երբ պետք է մենք այս ոլորտներում  անցնենք ընդհանուր լիբերալացման: Եվ մենք առաջ կշարժվենք համաձայն այդ պլանի»,- նշել է Պուտինը: 

Նա խոսել է նաև մաքսային ոլորտում առկա խնդիրների մասին: «Մենք պայմանավորվել ենք և ես հույս ունեմ, որ կիրականացնենք մեր տարածքներով փոխադրվող ապրանքների տեղաշարժն էլեկտրոնային եղանակով վերահսկելու քայլեր: Սա շատ կարևոր և անհրաժեշտ գործողություն է»,- նշել է ՌԴ նախագահը՝ կարևորելով նաև ԵԱՏՄ անդամ երկրներում համատեղ մաքսային կետեր ունենալու գաղափարը:


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]