Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պարտապանի և պարտատիրոջ համար համաչափ հավասարակշռություն կլինի. ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրինագիծը

Պարտապանի և պարտատիրոջ համար համաչափ հավասարակշռություն կլինի. ԱԺ-ն 
ընդունեց համապատասխան օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորության կողմերի` պարտապանի և պարտատիրոջ համար համաչափ հավասարակշռություն մտցնելուն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան օրինագծին միաձայն կողմ քվեարկեց 93 պատգամավոր:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ  նախագիծը միտված է համաչափ հավասարակշռություն մտցնել քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորության երկու կողմերի` պարտատիրոջ և պարտապանի համար և սահմանափակել տույժերի և տուգանքների առավելագույն սահմանները: Նա նաև հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում առաջաքրկ է ներկայացրել ՀՅԴ խմբակցությունը, որն ընդունվել է:

«Մենք այդ փոփոխությամբ ավելի ենք բարելավում պարտապանի վիճակը: Եթե պարտապանը խախտում է պարտավորությունը, պարտատերը ծանուցում է ուղարկում նրան, որ գրավադրված գույքը պետք է իրացվի: Օրենքով նախատեսված է, որ դրանից հետո պետք է սպասել երկու ամիս և նոր իրացնել գույքը, ինչը նշանակում է, որ այդ երկու ամսվա ընթացքում պարտապանի համար լրացուցիչ տույժեր և տուգանքներ են հաշվելու: Այնինչ, լինում են դեպքեր, երբ պարտապանն ի սկզբանե համաձայն է, որ իր գույքը իրացվի` հասկանալով, որ չի կարող որևէ միջոց ձեռնարկել իր գրավի առարկան հանելու համար: Հիմա մենք նախագծով սահմանել ենք, որ եթե այդ երկու ամսվա ընթացքում պարտապանը գրավոր համաձայնություն ներկայացնի պարտատիրոջը իր գույքը իրացնելու համաձայնության մասին, պարտատերը պետք է անմիջապես ձեռնամուխ լինի գույքի իրացմանը»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]