Կարծիքներ

Արտաշես Գեղամյան. Հայաստանի միջոցով Եվրամիության հասցեագրած մեսիջը Ռուսաստանին

11 րոպեի ընթերցում

Արտաշես Գեղամյան. Հայաստանի միջոցով Եվրամիության հասցեագրած մեսիջը Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրեսը»ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթացսկսելու վերաբերյալ» հարցի քննարկման ժամանակԱրտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տեքստը:

Երբ ըստ իս, նման բախտորոշ հարց է քննարկվում, մենք անպայման պարտավոր ենք հաշիվ տալ մեզ, թե աշխարհաքաղաքական որպիսի զարգացումների պայմաններում է դա արծարծվում: «Աշխարհաքաղաքական զարգացումներ» ասելով` ես ի նկատի ունեմ վերջին ժամանակներս տեղ գտած մի շարք իրադարձություններ:

Իրադարձություն 1. Նոյեմբերի 11-ին Վիետնամում՝ Դանանգում ԱԽՏՀ-ի անդամ երկրների խորհրդաժողովի «դաշտում», Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին աննախադեպ մի հայտարարություն Սիրիայի հարցում համագործակցելու և Իսլամական պետությանը պարտության մատնելու կապակցությամբ: Դրանից 17 օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանեց Սոչի: Նախքան Ռուսաստանում իր պաշտոնակցի հետ հանդիպելը՝ Էրդողանը Սիրիայի հարցից զատ, հայտարարել էր, որ ՌԴ նախագահի հետ քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների հարցը: Նշենք, որ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած բանակցությունների ավարտին, ինչպես հաղորդում է star.com.tr կայքը, Թուրքիայի ղեկավարը փաստորեն խոստովանել էր, որ Մոսկվան չի պատրաստվում այդ հարցում ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչին անհամբեր սպասում էին Անկարան և Բաքուն: «Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Ավելի վաղ ընդունվել էր որոշում 7 օկուպացված շրջաններից 5-ի վերաբերյալ: Մենք հանգեցինք նրան, որ այդ որոշումները պետք է կատարվեն. պարոն Պուտինը դրական է տրամադրված, բայց, ինչպես ես հասկացա, հատուկ հույսեր չի փայփայում: Անձամբ ինձ թվում է, որ նրա անհուսությունը կապված է երկու երկրների (Հայաստանի և Ռուսաստանի – խմբ.) հարաբերությունների հետ» – ասել է Ռ. Էրդողանը:

Իսկ մեկ շաբաթ առաջ էլ կայացավ Էրդողան - Ռոհանի - Պուտին համատեղ եռակողմ հանդիպումը, ուր նույնպես քննարկվեց սիրիական կարգավորման հարցը: Նշեմ, որ այդ հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Հորդանանի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների հետ: Հատկանշական է, որ որևէ եվրոպական լիդերի հետ սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ՌԴ նախագահը ոչ հեռախոսազրույց, ոչ էլ քննարկումներ չէր անցկացրել:

Իրադարձություն 2. Նման պարագաներում ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընդունվում է «Արևելյան գործընկերության» համաժողովի հայտարարագիրը, որի երկրորդ հոդվածը հաստատում է համաժողովի մասնակիցների հանձնառությունը «ամրապնդել ժողովրդավարությունը, իրավունքի և հիմնարար ազատությունների գերակայությունը, ինչպես նաև պաշտպանել միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, օժանդակել իր բոլոր գործընկերների տարածաշրջանային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»: Ընդ որում` Բրյուսելում ընդունված փաստաթղթում, ի տարբերություն Եվրոպայի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ ընդունված Հայտարարությունների, Հայտարարագրերի ու բանաձևերի, ոչ մի խոսք չկա Ռուսաստանի մասին: Դա նշանակում է, որ Եվրամիությունը վերանայում է իր քաղաքականությունը` կապված Ռուսաստանի հետ:

Հատկանշական է, որ այդ ընթացքում հետաքրքիր հաղորդումներ և հրապարակումներ են հայտնվել Եվրանյուզում, և արևմտյան այլ հեղինակավոր պարբերականներում, ուր մասնավորապես, ահազանգվում էր, թե մի շարք եվրոպական երկրներում գրանցվել է կոռուպցիայի աճ և այդ կապակցությամբ հղումներ էին արվում «Եվրոբարոմետր»-ի ուսումնասիրություններին: Նրանց, ովքեր կկամենային ծանոթանալ դրանց, ես սիրով կարող եմ տրամադրել նման վերլուծություններ պարունակող հոդվածների լինքերը:

Այս ամենով հանդերձ եկեք վերհիշենք, որ 2015 թ. «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի նախաշեմին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ իր գլխավորած կառավարությունը հարգանքով և ըմբռնումով է վերաբերվում ինքնիշխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը՝ անդամակցել ԵԱՏՄ-ին: Անգելա Մերկելի այդ հայտարարությունից երկու տարի անց, եվրոպացիները Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդունման կապակցությամբ քանիցս նշել էին և նույնիսկ հատուկ շեշտում էին, որ Հայաստանի հետ ստորագրված Համաձայնագրի և ոչ մի դրույթ ոչ մի կերպ չի հակասում մեր երկրի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ ստանձնած պարտավորություններին: Սույնը ի՞նչ է նշանակում: Ես համոզված եմ, որ դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի միջոցով Եվրամիության հասցեագրած մեսիջը Ռուսաստանին առ այն, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ անհաղթահարելի և ոչ մի խնդիր չունի, վկան Հայաստանի հետ կնքվելիք Համաձայնագիրը: Այլ կերպ ասած բացառիկ կարևորություն է տրվում Հայաստանի Հանրապետությանը, նրա լուրջ արտաքին քաղաքականությանը, որի արդյունքում մեր երկիրը հաջողում է սերտորեն և թափանցիկ համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո և ավելին, դրանք հիմա ավելի են խստացվում: Բացի այդ, Հայաստանը, որը ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում դաշնակցային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ, մշտապես հայտարարել է ԵՄ-ի հետ գործակցելու պատրաստակամության մասին:

Եվ այսուամենայնիվ նման պարագայում, համաձայնագիր կնքելով Եվրամիության հետ, թվում է, մենք պարզապես պարտավոր ենք օգտվել մեզ համար աննախադեպ բարենպաստ իրավիճակից, որը հնարավոր է դարձել մեր երկրի նախագահի և արտաքին գործերի նախարարության ջանքերի շնորհիվ: Այո, հենց Նախագահի գործունեության արդյունքում, քանի որ Սահմանադրության համաձայն հենց նա է պատասխանատու մեր պետության արտաքին քաղաքականության համար, երբ նա դառնում է համաշխարհային քաղաքականության ինքնուրույն լուրջ գործոն:

Իրադարձություն 3. Դրան զուգահեռ` մենք ականատես ենք, թե ինչպես է միջազգային հարաբերությունների ոլորտում Ադրբեջանն, ըստ էության, հայտնվում խաղից դուրս վիճակում:

Այսպես ուրեմն. Եթե այս համատեքստում անդրադառնանք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու խնդրին, ապա այս համապատկերում առնվազն պետք է արձանագրենք, որ Ազգային Ժողովում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկությունը ժամանակավրեպ է: Բայց և միաժամանակ նշենք, որ նման քննարկումը, ինչ խոսք, անհրաժեշտ էր, քանզի ցցուն դարձրեց այն ռեսուրսներն ու ռեզերվները, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ և որոնք, ավա՜ղ, առ այսօր մինչև վերջ չեն օգտագործվում, իսկ առանձին դեպքերում էլ միանգամայն արդարացի քննադատության են ենթարկվում: Սա է այն իրողությունը, որը մենք պետք է որպես լայն այս քննարկումների արդյունք (նկատի չունեմ միայն ես իմ ելույթը), այլ, ավելի ընդգրկուն ընկալենք` յուրաքանչյուրս մնալով սեփական համոզմունքներին, խորհենք, թե որն է մեր այն հաջորդ քայլը, որ պիտի մեր երկրին հնարավորություն ընձեռի թեկուզ մեկ սանդղակով էլ ավելի բարձրացնել Հայաստանի Հանրապետության, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ, ծանրակշիռ սուբյեկտի դերը գոնե առնվազն մեր տարածաշրջանում:

Եվ քանի որ խնդրո առարկա հարցի քննարկման ժամանակ խոսք գնաց նաև պոեզիայից, ես էլ մի մեջբերում անեմ` կապված Ռուսաստանի հետ, որ իմ կարծիքով, ավելի վառ, քան Ֆյոդոր Տյուտչևը, ոչ ոք չի տվել.

«Умом Россию не понять,

Аршиномобщимне измерить:

Уней особенная стать–

ВРоссию можно только верить»

Եվ ավելացնեմ. մեր Ջիվան Թորոսյանի հայրենակցի, ներողություն, Շիրակ Թորոսյանի հայրենակցի՝ Ջիվանու խոսքը, թե`

«Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ »: Խելքի աշեցեք…

Շնորհակալություն:

* * *

Հետգրության փոխարեն. Երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, տեղի ունեցավ մի շատ հաճելի անակնկալ: Աշխարհահռչակ մեր հայրենակից կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանը ինձ պատիվ արեց` ընծայելով իր բացառիկ հետաքրքիր, գիտության մեր պատկերացումներում հեղափոխական ճեղքման ներուժ ունեցող «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն թարգմանությունը: Ակամա մտածեցի, թե աշխարհաքաղաքական արդի բարդ զարգացումների ֆոնին որքան պահանջված կլինի, եթե մեր ազգը Երկիր մոլորակի ժողովուրդներին ներկայանա ամենահեղինակավոր միջազգային գիտական մրցանակի արժանի այսօրինակ լուրջ «այցեքարտով»: Եվ ճիշտ չի լինի արդյոք, որ այս հարցում առաջին քայլը մենք անենք` Արտավազդ Փելեշյանի գրքի անգլերեն թարգմանության գոնե սեղմագիրը ներկայացնելով “My universe and the Peleshan Matrix” միջազգային լայն հանրությանը: Ախր մեր փոխարեն դա ոչ ոք չի անի…

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Տեղադրություն

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Հայաստան

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Պատահար

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Տնտեսություն

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

Սպորտ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

«Արզնի 2» ջրատարի վթարի  վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Արաբկիր վարչական շրջանի բազմաթիվ բաժանորդներ ջուր չեն ունենա

Հայաստան

«Արզնի 2» ջրատարի վթարի  վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Արաբկիր վարչական շրջանի բազմաթիվ բաժանորդներ ջուր չեն ունենա

Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռք բերման համար ՀՀ կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել

Հայաստան

Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռք բերման համար ՀՀ կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել

Կոպճային ծածկույթով կապահովվի  Վարդենիս-Այրք-Ներքին Շորժա-Վերին Շորժա մարզային նշանակության ճանապարհի անցանելիությունը

Հայաստան

Կոպճային ծածկույթով կապահովվի Վարդենիս-Այրք-Ներքին Շորժա-Վերին Շորժա մարզային նշանակության ճանապարհի անցանելիությունը

Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Հայաստան

Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Պատանի հայ հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Սպորտ

Պատանի հայ հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

ԵԱԶԲ-ն, ՄԱԿ ՊՀԾ-ն ու «Երեմյան Ֆարմը» Հայաստանում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման վերաբերյալ մտադրությունների մասին համաձայնագիր են կնքել

Հայաստան

ԵԱԶԲ-ն, ՄԱԿ ՊՀԾ-ն ու «Երեմյան Ֆարմը» Հայաստանում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման վերաբերյալ մտադրությունների մասին համաձայնագիր են կնքել

Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը

Հայաստան

Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում