Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ԵԽԽՎ հանձնաժողովը հավանություն է տվել անձնական տվյալների պաշտպանության կոնվենցիայում խիստ կարգավորումների առաջարկին

ԵԽԽՎ հանձնաժողովը հավանություն է տվել անձնական տվյալների պաշտպանության 
կոնվենցիայում խիստ կարգավորումների առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դրական կարծիք է տվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի առաջարկին, որը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության կոնվենցիայի արձանագրությանն ու դրա բացատրական զեկույցի նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Այսօր Կոպենհագենում՝ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը դրական կարծիք տվեց ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկին, որը վերաբերում է «Անձնական տվյալների պաշտպանության կոնվենցիայի» արձանագրությանն ու դրա բացատրական զեկույցի նախագծին։ Առաջարկի հիմնական  առանցքը առավել կոշտ կարգավորումների նախատեսումն է, որն առաջիկայում հանգեցնելու է անդամ պետություններում համապատասխան օրենսդրությունում փոփոխությունների կատարմանը, մասնավորապես՝ տվյալների մշակում չի կարող իրականացվել, եթե չկա անձի կողմից տրված հստակ  համաձայնությունը, պարտավորեցնել տվյալներ մշակողներին գործել առավել թափանցիկ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնել է, որ մինչ այս պահը գործող խորհրդատվական կոմիտեի փոխարեն առաջարկվում է ստեղծել  Կոնվենցիոն կոմիտե՝ վերջինին հնարավորություն տալով գնահատել ներպետական օրենսդրությունում կիրառված միջոցների արդյունավետությունը և ներկայացնել առաջարկություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am