Քաղաքականություն

Եթե կողմերից մեկն ունի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը, ապա բանակցություններում կլինի ոչինչ. ՀՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Եթե կողմերից մեկն ունի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը, ապա բանակցություններում կլինի ոչինչ. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկն առաջ է շարժվում «կա′մ ամեն ինչ, կա′մ ոչինչ» սկզբունքով:Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն:

Բազմիցս ասվել է, որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջև պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և Վիեննայում, և Սանկտ Պետերբուրգում: Եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը` կամ ամեն ինչ, կամ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինի ոչինչ: Կամ, եթե հարցադրումը դրվում է այսպես՝ կամ ամեն ինչ, կամ պատերազմ, ապա բնական է, որևէ առաջընթաց չի կարող լինել: Ու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի` բանակցություններում առաջընթաց չի լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ ստատուս քվոն պահպանվում է Ադրբեջանի գործողությունների արդյունքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում