Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Գիտնականները Երկրի վրա կյանքի առաջացման նոր վարկած են առաջադրել


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդինբուրգի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ Երկրի վրա կյանքը կարող Է բերված լինել տիեզերական փոշու հոսքերով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Phys.org ռեսուրսը: Գիտնականները կարծում են, որ տիեզերական փոշու ուժեղ հոսքերը, որոնք տեղափոխվում են վայրկյանում մինչեւ 70 կիլոմետր արագությամբ, կարող են մանրագույն կենդանի օրգանիզմներ տեղափոխել:

Մասնավորապես, փորձագետները հայտարարում են, որ տիեզերական փոշին, որը մշտապես «ռմբահարում Է» Երկրի մթնոլորտը, կարող Է Երկրի ձգողականության սահմաններից այն կողմ տանել մանր մասնիկներ, որոնք գտնվում են մակերեւույթից 150 կիլոմետր եւ ավելի բարձրության վրա, եւ դրանք վերջին հաշվով կհասնեն այլ մոլորակներ:

Հետազոտողները պնդում են, որ նման բան կարող Է տեղի ունենալ նաեւ այլ մոլորակների վրա, ինչի հետեւանքով կենդանի օրգանիզմները կարող են մի երկնային մարմնից հայտնվել մյուսի վրա: Ավելի վաղ գիտնականները կարծում Էին, թե մի մոլորակից մյուսը կենդանի Էակաների միակ «փոխադրիչն» աստղակերպներն են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ