Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Դե Միստուրան ծրագրրում Է Սիրիայի շուրջ բանակցությունների երկու փուլ անցկացնել դեկտեմբերին

Դե Միստուրան ծրագրրում Է Սիրիայի շուրջ բանակցությունների երկու փուլ անցկացնել դեկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մտադիր Է մինչեւ տարեվերջ միջսիրիական բանակցությունների երկու փուլ անցկացնել Ժնեւում:

Այդ մասին նա հայտարարել Է՝ ելույթ ունենալով սիրիական ընդդիմության Էր-Ռիադ-2 խորհրդաժողովի բացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես մտադիր եմ դեկտեմբերին բանակցությունների ոչ թե մեկ, այլ երկու փուլ անցկացնել Ժնեւում: Բայց դրա համար ինձ հարկավոր Է սիրիական ընդդիմության ուժեղ եւ կրեատիվ պատվիրակություն»,-ասել Է դե Միստուրան, որի ելույթի տեքստը տարածել Է հատուկ դեսպանորդի գրասենյակը:

Հոկտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ դե Միստուրան հայտարարել Էր, որ միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլը Ժնեւում կսկսվի նոյեմբերի 28-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am