Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
15:25, 22 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում