Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը կառաջարկի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանել

1 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանը կառաջարկի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառաջարկի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար սահմանված պատիժը խստացնել: Պատգամավորն այս մասին հայտարարեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանել:

«Որպես նախկին լրագրող օգտվելու եմ պատգամավորի իմ իրավունքից և առաջարկելու եմ քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար շատ ավելի խստացված իրավական կարգավորում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ իրենք կողմ են, որպեսզի քրեական օրենսգիրքն իր ողջ խստությամբ գործի բռնություն կատարածի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում