Սուսերամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են նաև վրացի մարզիկները
11:20, 17 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի թիմային բաց առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Վրաստանի թիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Խոցասուսեր զենքաձեւում տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են վրացիները: Նրանք մեր տղաներին հաղթել են 45-37 հաշվով: Աղջիկների պայքարում եւս Վրաստանի թիմն ուժեղ է գտնվել: Հայ աղջիկները զիջել են մեկ խոցումի տարբերությամբ՝ 38-39:
Ճկասուսեր զենքաձեւում տղաների մեջ առաջինը Վրաստանի թիմն է: Նրանք մերոնց հաղթել են մեծ առավելությամբ՝ 45-27: Աղջիկների պայքարում 45-41 հաշվով հաղթել է Հայաստանի ընտրանին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում