Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Դիլիջանում բնական գազից երկու բնակիչ է թունավորվել


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նոյեմբերի 13-ին, ժամը 16.40-ին,հաղորդում է ստացվել, որ «կենցաղային պայմաններում թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2002 թ. ծնված Մելինե Ե.-ն, 1998 թ. ծնված Էլեն Ե.-ն և 1938 թ. ծնված Մարուսյա Ու.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, նշված տանը, գազօջախի վրա ջուր թափվելուց առաջացել է գազի արտահոսք, ինչի հետևանքով նրանք թունավորվել են:
Կատարվում է հետաքննություն:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ