Դիլիջանում բնական գազից երկու բնակիչ է թունավորվել

Armenpress 21:53, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նոյեմբերի 13-ին, ժամը 16.40-ին,հաղորդում է ստացվել, որ «կենցաղային պայմաններում թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2002 թ. ծնված Մելինե Ե.-ն, 1998 թ. ծնված Էլեն Ե.-ն և 1938 թ. ծնված Մարուսյա Ու.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, նշված տանը, գազօջախի վրա ջուր թափվելուց առաջացել է գազի արտահոսք, ինչի հետևանքով նրանք թունավորվել են: Կատարվում է հետաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am