Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էներգախնայողությանն ուղղված վարկերը Հայաստանի բնակչությանը հասանելի դարձնելու խնդիր կա. ԵՄ ծրագրի փորձագետ

Էներգախնայողությանն ուղղված վարկերը Հայաստանի բնակչությանը հասանելի 
դարձնելու խնդիր կա. ԵՄ ծրագրի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգախնայողության ոլորտի օրենսդրությամբ Հայաստանը գերակա դիրքում է, սակայն կան խոչընդոտներ դրանց կիրարկման առումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «ԵՄ-ն էներգետիկայի համար» (EU4Energy) ծրագրի փորձագետ Աստղինե Փասոյանը Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտման և ոլորտում առկա խնդիրների քննարկմանը միտված համաժողովին: «Հայաստանում այս ոլորտն ունի շատ բարձր գերակայություն օրենսդրության իմաստով, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը բարեփոխել է օրենսդրությունը: Բացի դրանից՝ մենք ունենք էներգախնայողության գործողությունների պետական ծրագիր, որը շենքերի ոլորտին մեծ առաջնայնություն է հատկացնում, էներգախնայողության պոտենցիալը, կարելի է ասել, 30-50 տոկոս է»,-ասաց Աստղինե Փասոյանը:

Անդրադառնալով խոչընդոտներին՝ բանախոսը նկատեց, որ լավ օրենսդրությունը դեռևս բավական չէ, օրենքները պրակտիկայում կիրառելու համար աշխատանք է պետք կատարել: «Ինստիտուցիոնալ հզորությունների խնդիր ունենք, չկան բավականաչափ մասնագետներ, իրազեկ փորձագետներ՝ սկսած ճարտարապետներից, վերջացրած քաղաքաշինական տեսուչներով ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներով, որ հասկանան, թե ինչպես պետք է կազմակերպեն գործընթացը»,-նշեց փորձագետը:

Մյուս խնդիրը բանկերի կողմից վարկերի տրամադրման հետ է կապված ու չնայած բանկերում կան ֆինանսական ռեսուրսներ՝ ուղղված էներգախնայողության ծրագրերի վարկավորմանը, բանկերը խուսափում են վարկեր տրամադրել համատիրություններին, համայնքներին:  Բացի այդ՝ բնակչության համար հասանելի ֆինանսական արտադրանքի խնդիր կա: «Այս ոլորտի ֆինանսավորման վարկեր մեր բանկային համակարգում շատ կան, բայց դրանց արժեքներն ու տոկոսադրույքները շատ բարձր են, որպեսզի մասսայական դառնան բոլորի համար»,-հավելեց ԵՄ ներկայացուցիչը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]