Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Չինաստանում գործարկել են ջրածնով աշխատող աշխարհում առաջին տրամվայը

Չինաստանում գործարկել են ջրածնով աշխատող աշխարհում առաջին տրամվայը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի հյուսիս-արեւելքում գտնվող Հեբեյի նահանգի Տանշան քաղաքում առեւտրային շահագործման են հանձնել ջրածնային վառելիքով աշխատող տրամվայը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը: Նոր փոխադրամիջոցի մշակողը China Railway Rolling Corporation (CRRC) կորպորացիան Է:

Տրամվայը շարժման ընթացքում աղտոտող նյութեր չի արտազատում: Վառելիքային տարրերի ներսում ռեակցիաի ջերմաստիճանը Ցելսիուսի 100 աստիճանից ցածր Է, ուստի ազոտի օքսիդ չի առաջանում: Աշխատող շարժիչներից միայն ջուր Է արտազատվում: Վագոնի հատակի եւ ռելսերի միջեւ տարածությունը կազմում Է 35 սանտիմետր, ինչը դյուրացնում Է ուղեւորների իջնելն ու բարձրանալը:

Լիցքավորումը տեւում Է շուրջ 15 րոպե, վառելիքը բավականացնում Է 40 կիլոմետր ճանապարհի համար: Տրամվայի առավելագույն արագությունը ժամում 70 կիլոմետր Է: Ջրածնային վառելիքի ստացման Էժան տեխնոլոգիան դեռ 2014 թվականի սեպտեմբերին ներկայացվել Էր շվեյցարացի գիտնականների կողմից: Նույն տարվա դեկտեմբերին Toyota Motor ճապոնական կորպորացիան ջրածնով աշխատող ավտոմեքենաների սերիական թողարկում Է սկսել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am