Բժիշկները պատմել են Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում Է մնալ հիվանդանոցում, նա իրեն լավ Է զգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում:
«Իրեն լավ Է զգում, ջերմությունը նորմալ Է՝ 36,4, վիճակը՝ միջին ծանրության»,-նշել Է գործակալության զրուցակիցը:
Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հոսպիտալացվել Է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել Է միջին ծանրության: Նշվել Է, որ 82-ամյա արտիստը հիվանդանոց Է ընդունվել մասնավոր կարգով՝ առանց փաստաթղթերի եւ խնդրել Է իր առողջական վիճակի մասին չհայտնել ոչ ոքի, ներառյալ 38-ամյա կնոջը:
ԶԼՄ-ները հայտնել են դերասանի ամուսնալուծվելու մտադրության մասին: «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» ծրագրում Ջիգարխանյանը պատմել Է, որ իր կինը «շատ ցավ» Է պատճառել իրեն, եւ ինքը պատրաստ չԷ ներել նրան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում