Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Ռոսատոմն» ստացել Է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման առաջին թույլատրագիրը

«Ռոսատոմն» ստացել Է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման առաջին թույլատրագիրը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսատոմն» ստացել Է Թուրքիայում «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի շինարարության առաջին թույլատրագիրը՝ սահմանափակ թույլտվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռոսատոմը»:

«Շինարարության սահմանափակ թույլտվությունը հնարավորություն Է տալիս ձեռնամուխ լինել ատոմային Էլեկտրակայանի բոլոր օբյեկտների շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարմանը, բացառությամբ այն շենքերի ու կառույցների, որոնք կարեւոր են «միջուկային կղզու» անվտանգության համար»,-պարզաբանում Է «Ռոսատոմը»:

Դրա հետ մեկտեղ «Ռոսատոմ» պետական կորպորացիան հույս ունի, որ Թուրքիայում «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի կառուցման հիմնական թույլատրագիրը, որն արտոնում Է սկսել անմիջականորեն կայանի շենքերի եւ շինությունների կառուցումը, կտրվի մինչեւ 2018 թվականի կեսերը:

Ավելի վաղ Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտնել Է, որ «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը, որը Թուրքիայում կառուցվում Է ՌԴ-ի նախագծով, կարող Է տեղի ունենալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին՝ երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

«Թուրքիայի ատոմային Էներգիայի գործակալությունը շարունակում Է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը տեղի ունենա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Հիանալի կլիներ, եթե ԱԷԿ-ը շահագործման հանձնվեր մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 29-ը, երբ նշվելու Է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը»,-ասել Է Ալբայրաքը:

Թուրքիայի Մերսինի նահանգի «Աքքույու» հարթակում ատոմային Էլեկտրակայանի կառուցման եւ շինարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագիր Է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում Է չորս Էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 մեգավատ: Նախագծի արժեքը շուրջ 20 մլրդ դոլար Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am