«Ռոսատոմն» ստացել Է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման առաջին թույլատրագիրը
15:49, 20 Հոկտեմբեր, 2017«Շինարարության սահմանափակ թույլտվությունը հնարավորություն Է տալիս ձեռնամուխ լինել ատոմային Էլեկտրակայանի բոլոր օբյեկտների շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարմանը, բացառությամբ այն շենքերի ու կառույցների, որոնք կարեւոր են «միջուկային կղզու» անվտանգության համար»,-պարզաբանում Է «Ռոսատոմը»:
Դրա հետ մեկտեղ «Ռոսատոմ» պետական կորպորացիան հույս ունի, որ Թուրքիայում «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի կառուցման հիմնական թույլատրագիրը, որն արտոնում Է սկսել անմիջականորեն կայանի շենքերի եւ շինությունների կառուցումը, կտրվի մինչեւ 2018 թվականի կեսերը:
Ավելի վաղ Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտնել Է, որ «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը, որը Թուրքիայում կառուցվում Է ՌԴ-ի նախագծով, կարող Է տեղի ունենալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին՝ երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Թուրքիայի ատոմային Էներգիայի գործակալությունը շարունակում Է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը տեղի ունենա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Հիանալի կլիներ, եթե ԱԷԿ-ը շահագործման հանձնվեր մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 29-ը, երբ նշվելու Է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը»,-ասել Է Ալբայրաքը:
Թուրքիայի Մերսինի նահանգի «Աքքույու» հարթակում ատոմային Էլեկտրակայանի կառուցման եւ շինարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագիր Է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում Է չորս Էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 մեգավատ: Նախագծի արժեքը շուրջ 20 մլրդ դոլար Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am