Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Թվային Հայաստան» հիմնադրամին հատկացվեց 39 մլն դրամ  

«Թվային Հայաստան» հիմնադրամին հատկացվեց 39 մլն դրամ

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Թվային Հայաստան» հիմնադրամին 2017 թվականի գործունեության ծախսերն իրականացնելու նպատակով հատկացրեց 39 մլն դրամ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Թվային Հայաստան»-ի բյուջեն հավանության է արժանացել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, ինչպես նաև ժամանակակից թվային օրակարգի իրագործման նպատակով ստեղծվել է միասնական մասնագիտացված կենտրոնացված օղակ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամ, որին   պատվիրակվել է միասնական տեսլականի հիման վրա ՀՀ թվային օրակարգի մշակման և իրականացման  համակարգման ողջ գործընթացը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացումը և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության մակարդակի բարձրացումը:

Միջոցները կհատկացվեն պահուստային ֆոնդից: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am