Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սփյուռքահայ բարերարները լուծում են սահմանամերձ 48 գյուղի առաջնահերթ խնդիրները

Սփյուռքահայ բարերարները լուծում են սահմանամերձ 48 գյուղի առաջնահերթ 
խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանամերձ շրջաններին աջակցության ծրագրով մի շարք գյուղեր օգնություն են ստանում սփյուռքահայ բարերարներից:  Նախարարությունը նպաստում է լուծելու առաջնահերթ խնդիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

«Այս տարվանից նախարարությունն իրականացնում է մի նոր ծրագիր: Մենք սփյուռքում գտնում ենք բարերարների, կազմակերպությունների, որոնք աջակցություն են ցուցաբերում, լուծում Հայաստանի սահմանամերձ գյուղերի առաջնահերթ խնդիրները: Ընտրվել են աջակցության կարիք ունեցող մոտ 48 գյուղ: Մենք նախօրոք ուսումնասիրում ենք այդ գյուղերի խնդիրները, ներկայացնում դրանք սփյուռքի մեր գործընկերներին»,-ասաց Գյանջումյանը:

Գյուղերն ընտրվում են այնպես, որ ոչ մի կարիքավոր գյուղ չվրիպի ուշադրությունից: Լինում են կենցաղային, մշակութային, քաղաքաշինական, բարեկարգման, ոռոգման ցանցի և շատ այլ խնդիրներ: Եղել է նաև ջրագծերի անցկացման օգնություն:

Խնդիրները ներկայացնելուց հետո նախարարությունը ստացել է բավական լուրջ արձագանքներ: Եվ առաջիկա տարիներին դրանց իրականացման դեպքում մեծ ներդրում կունենանք: «Վերջերս արգենտինահայ մի երիտասարդ միջոցներ էր գտել և երաժշտական գործիքներ բերել սահմանամերձ շրջանների երաժշտական կրթօջախների համար»,-նշեց  համահայկական ծրագրերի վարչության պետը:

Ծրագրի շրջանակում այս տարի հիմնովին վերանորոգվել է Այգեհովիտ գյուղի  մանկապարտեզը և բժշկական հաստատությունը, որից օգտվում են մի քանի գյուղեր: Վերանորոգմանն աջակցել է շվեյցարահայ բարերար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]