Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բժիշկներ, ռեստորանի, գործարանի սեփականատերեր, գիտնականներ. Մարոկկոյի փոքրաթիվ հայ համայնքը նշանակալի հետք է թողնում

Բժիշկներ, ռեստորանի, գործարանի սեփականատերեր, գիտնականներ. Մարոկկոյի 
փոքրաթիվ հայ համայնքը նշանակալի հետք է թողնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկկոյում ներկայում բնակվում է 100-110 հայ: Տարբեր ժամանակներում Մարոկկոյում հայ համայնքը երբևէ մեծաթիվ չի եղել: Հայերը Մարոկկոյում հաստատվել են հիմնականում Մեծ Եղեռնից, որոշ ընտանիքներ` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարոկկոյի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Պողոս Կարապետյանը, Մարոկկոյի հայ համայնքի ձևավորման մասին հստակ տեղեկությունները քիչ են: Կան տեղեկություններ, որ համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներից: Հայկական բարեգործական ընդհանուր միության արխիվներն էլ վկայում են, որ 1931 թվականին Կասաբլանկայում կազմավորվել է միության առաջին մասնաճյուղը:

«Չնայած այստեղ հայերը երկար տարիներ առաջ են հաստատվել, սակայն նրանք հայկական մշակութային կենտրոններ կամ դպրոցներ չեն ունեցել: Մարոկկոյում առաջին հաստատված հայերից է Սուրմենյան ընտանիքը, որը հետագայում հիմնել է արդյունաբերական ձեռնարկություններ, մասնավորապես, կաուչուկի գործարան: Ներկայում Կասաբլանկայում ապրում են այդ ընտանիքի սերնդի ներկայացուցիչները՝ Վահրամ Սուրմենյանը եւ թոռը՝ Նարեկը»,-ասաց Պողոս Կարապետյանը:

1950-ական թվականի տվյալներով Մարոկկոյում բնակվել է շուրջ 400 հայ: Նրանցից հայտնի են Սողոմոն Թեհլերյանը, ով հաստատվել է Կասաբլանկայում և այլք:  Հայերը Մարոկկոյում զբաղվել են առևտրով ու արհեստներով: Կասաբլանկայում և Ռաբաթում սուրճի, նպարեղենի և այլ ապրանքների առևտրում հայտնի են եղել Հարությունյանների, Պալթայանների ընտանիքները: Հագուստեղենի և կտորեղենի առևտրով են զբաղվել Ափիկյան եղբայրները և Սալիպյան ընտանիքը: Համայնքում հայտնի են եղել բժիշկ Արթահելվաճյանը, ճարտարագետ Պերճ Վարժապետյանը և ուրիշներ:

Պողոս Կարապետյանի խոսքով, այսօր էլ հայերը ակտիվ աշխատում են տարբեր ոլորտներում: Բժշկության ոլորտում գործունեություն է ծավալում Հովհաննես Դուրյանը, գիտության ոլորտում՝ Հ. Սյուլահյանը, Է. Ռամիչյանը տեքստիլի գործարանի տնօրեն է, Գևորգ Համամճյանը ռեստորանների սեփականատեր է և այլք:

Չնայած համայնքը փոքրաթիվ է, Պողոս Կարապետյանը նշեց, որ այդուհանդերձ այն առանձնապես կազմակերպված չէ: Պողոս Կարապետյանը նատեց նաև, որ մարոկկացիների շրջանում զգալի աշխատանք կա կատարելու Հայաստանի մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: 

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am