Եվրահանձնաժողովը մտադիր չէ միջնորդ լինել Կատալոնիայի կոնֆլիկտի հարցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը չի դիտարկում Կատալոնիայի հետ կապված իրավիճակի կարգավորման հարցում միջնորդի դերում հանդես գալու հնարավորության հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը՝ Ստրաստբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որն ուղիղ հեռարձակվում է Եվրահանձնաժողովի կայքում:
Նա միաժամանակ հատուկ ընդգծել է՝ Եվրահանձնաժողովը հույս ունի, որ «կողմերը կկարողանան լուծել առաջացած խնդիրները»:
«Երեքշաբթի մենք քննարկել են միայն այն, ինչ տեղի է ունեցել Կատալոնիայում, հավաքել ենք անհրաժեշտ տեղեկատվություն: Բայց քանի որ հանձնաժողովը չի մասնակցում այդ իրավիճակի կարգավորմանը՝ մենք չենք քննարկել, թե ինչ կարելի է անել կամ ինչ պետք է անի հանձնաժողովը: Հույս ունենք, որ կողմերի ներկայացուցիչները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, կքննարկեն իրավիճակն ու կգտնեն անհրաժեշտ որոշում»,- ասել է Կատայնեն:
Կատալոնիայում իրավիճակի մասին հարցը հոկտեմբերի 4-ին քննարկվելու է Եվրոպական խորհրդարանի նիստում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում