Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կառավարությունը հաստատեց 2018-ի բյուջեի նախագիծը. եկամտային մասը կավելացվի շուրջ 100 մլրդ դրամով

Կառավարությունը հաստատեց 2018-ի բյուջեի նախագիծը. եկամտային մասը 
կավելացվի շուրջ 100 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը կուղարկի Ազգային ժողով: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն: Դեֆիցիտը լինելու է մոտ 157 միլիարդ դրամ՝ այս տարվա 150 միլիարդի փոխարեն: Արամյանը նշեց, որ 2018-ի դեֆիցիտի շուրջ 80 միլիարդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ մնացած մասը՝ արտաքին:

«Նախագծով 2018-ին նախատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ: Մեր կանխատեսումներում բարձրացրել ենք աճի ցուցանիշը: 2017-ին ամրագրել ենք 3,2 տոկոս աճ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է՝ ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը կգտնվի 4-4,8 տոկոսի միջակայքում: Այդ հենքի հիման վրա էլ գործող սպասումները բարձրացրել ենք՝ 2017-ին ակնկալելով 4,3 տոկոս աճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արամյանը:

Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ 2018-ին բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը:  Կապիտալ ծախսերին կուղղվի 175 միլիարդ դրամ՝ 2017-ի 95 միլիարդի փոխարեն, իսկ պաշտպանության ծախսերին՝ 246,8 միլիարդ դրամ՝ այս տարվա 209,8 միլիարդի փոխարեն, 37 միլիարդ դրամով ավելի:

«Կարծում ենք, որ արդյունաբերությունը կլինի առաջնորդող՝ ակնկալվում է 6,5 տոկոս աճ, գյուղատնտեսությունում էլ դրական աճ ենք ակնկալում՝ առնվազն 4 տոկոս: Դրա հիմքում ընկած են սուբսիդավորման ծրագրերը: Մենք շեշտադրում ենք կատարել կապիտալ ծախսերի վրա, որովհետև ցանկանում ենք 5 տոկոս աճի վրա շեշտը դնել»,- ասաց Արամյանը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am