Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սպիտակ տունն առաջարկել Է 2018 թվականին ընդունել մինչեւ 45 հազար փախստական

Սպիտակ տունն առաջարկել Է 2018 թվականին ընդունել մինչեւ 45 հազար փախստական
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զեկույց Է հղել Կոնգրես 2018 ֆինանսական տարում մինչեւ 45 հազար փախստական ընդունելու առաջարկությամբ: Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել Է Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ում 2018 ֆինանսական տարին սկսվում Է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին:
Նրա խոսքով՝ 2017 ֆինանսական տարում ԱՄՆ-ն ընդունել Է շուրջ 54 հազար փախստական: Այսպիսով, Թրամփի վարչակազմը պլանավորում Է 10 հազարով կրճատել փախստականների ընդունումը: Այս թիվը կդառնա փախստականների ընդունման ամենացածր շեմը 1980 թվականին նրանց ընդունման օրենքի ստորագրման պահից: Այդ պահից ի վեր վերին ցուցանիշը երբեք ցածր չի եղել 67 հազարից, եւ վերջին տարիներին կազմում Էր շուրջ 70 – 80 հազար: 2016 ֆինանսական տարում այդ ցուցանիշը նախագահ Բարաք Օբամայի օրոք կազմել Է 75 հազար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am